Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ
Նոյեմբեր 11, 2017 13:40 Asia/Tehran
Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ուսումնական կենտրոնի դիմաց գտնվող ամբոխի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «euronews»-ին, դրա հետևանքով 3 մարդ տուժել է, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքը տեղի է ունեցել Բլանյակ քաղաքում գտնվող Սենթ Էքզյուպերի լիցեյի մոտ:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վիրավորվածների թվում Չինաստանի քաղաքացիներ են: Իրավապահները վարորդին ձերբակալել են: Գործի քննությունը կատարում են քաղաքային իրավապահները: Նախնական տեղեկություններով, ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվողների ցանկում վարորդը ընդգրկված չէ:
orer.news/
Պիտակ