Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i75991-Ֆրանսիայի_հարավում_ավտոմեքենան_մխրճվել_է_ամբոխի_մեջ
Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ուսումնական կենտրոնի դիմաց գտնվող ամբոխի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «euronews»-ին, դրա հետևանքով 3 մարդ տուժել է, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2017 13:40 Asia/Tehran
  • Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ուսումնական կենտրոնի դիմաց գտնվող ամբոխի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «euronews»-ին, դրա հետևանքով 3 մարդ տուժել է, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: 

Դեպքը տեղի է ունեցել Բլանյակ քաղաքում գտնվող Սենթ Էքզյուպերի լիցեյի մոտ:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վիրավորվածների թվում Չինաստանի քաղաքացիներ են: Իրավապահները վարորդին ձերբակալել են: Գործի քննությունը կատարում են քաղաքային իրավապահները: Նախնական տեղեկություններով, ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվողների ցանկում վարորդը ընդգրկված չէ:

orer.news/