Ֆրանսացիներին մտահոգում են ահաբեկչական հարձակումները
Ֆրանսիայում վերջին հարցումները պարզել են, որ այդ երկրի բնակչության մեծ մասի համոզմամբ, երկրում մեծ է ահաբեկչական հարձակումների վտանգը:
«Ռոյտերզ» գործակալության հաղորդմամբ՝ հարցումները պարզել են, որ Ֆրանսիայի բնակչության 92 տոկոսին մտահագում է երկրում ահաբեկչական հարձակումների վտանգը:
Հարցվողների 43 տոկոսը չափազանց բարձր է գնահատել երկրում ահաբեկչական հարձակումների վտանգը, իսկ 49 տոկոսի կարծիքով այդ վտանգը երկրում միջին աստիճանի բարձրության վրա է:
«Այֆոբ» հասատատության հարցումները պարզել են, որ 2015 թվականին Շառլի Էբդոյի պարբերականի գրասենյակի և մթերային խանութում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերից հետո երկրում զոհվեց 93 հոգի: Այդ դեպքերից հետո Փարիզում ահաբեկչական հարձակումների հետ կապված մտահոգության ցուցանիշը հասել է 98 տոկոսի:
Ահաբեկչական հարձակումներից հետո, Փարիզի բնակիչների 99 տոկոսը մտահոգված է ահաբեկչական հարձակումների կապակցությամբ: