Ֆրանսիան զգուշացրել է ԻԼԻՊ-ին անդամակցող ահաբեկիչների իրենց երկրներ վերադառնալու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i76076-Ֆրանսիան_զգուշացրել_է_ԻԼԻՊ_ին_անդամակցող_ահաբեկիչների_իրենց_երկրներ_վերադառնալու_կապակցությամբ
Ալժիրում այդ երկրի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարարը զգուշացրել է ԻԼԻՊ-ին անդամակցող ահաբեկիչների իրենց երկրներ վերադառնալու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2017 09:10 Asia/Tehran
  • Ֆրանսիան զգուշացրել է ԻԼԻՊ-ին անդամակցող ահաբեկիչների իրենց երկրներ վերադառնալու կապակցությամբ

Ալժիրում այդ երկրի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարարը զգուշացրել է ԻԼԻՊ-ին անդամակցող ահաբեկիչների իրենց երկրներ վերադառնալու կապակցությամբ:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Ալժիրի արտգործնախարար Աբդոլղադեր Մոսահելի հետ մամլո համատեղ ասուլիսում, ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ը պարտվելով, այդ խմբավորման անդամ ահաբեկիչներն իրենց երկրներ են վերադառնում:

Հանդիպման ժամանակ, Ալժիրի արտգործնախարարն ասել է.«Կողմերը ձգտում են համատեղ համագործակցություն ծավալել ռազմավարական հարցերի շուրջ»:

Նա նշել է, որ այս բանակցությունների ընթացքում հնարավոր է լինում քննարկել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի թղթածրարը, այդ երևույթը ոչնչացնելու եղանակները և ապօրինի գաղթականության հարցը: 

Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների կրած ծանր պարտությունից հետո, ահաբեկիչներն սկսել են իրենց երկրներ վերադառնալ: