Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են անցկացվում կառավարության բարեփոխումների դեմ
Նոյեմբերի 16¬ին ամբողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են ընթանում կառավարության կողմից անցկացվող բարեփոխումների դեմ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ- ները: Ֆրանսիայի մի շարք խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտի եւ տարածաշրջանային գնացքների երթեւեկությունն իրացանացվում Է ընդհատումներով: Նշվում Է, որ նոյեմբերի 16-ին շուրջ 170 ցույց Է նախատեսված ամբողջ Ֆրանսիայում, այդ թվում՝ Փարիզում: Բողոքի ակցիաները կազմակերպվել են Աշխատանքի համընդհանուր համադաշնություն ֆրանսիական ազգային արհմիության կողմից: Դրանց մասնակիցները հանդես են գալիս երկրի կառավարության կողմից անցկացվող բարեփոխումների դեմ, որոնք նրանք համարում են «ազատական»: Մասնավորապես, նրանք դժգոհ են այն բարեփոխումներից, որոնք վերաբերում են պետական հատվածի աշխատողների դրությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»ը:
Armenpress.am