Գուտերեշը զգուշացրել է ահաբեկչության դեմ պայքարը շահարկելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i76264-Գուտերեշը_զգուշացրել_է_ահաբեկչության_դեմ_պայքարը_շահարկելու_կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է որոշ երկրների հակաահաբեկչական պայքարի քաղաքականության մարդու իրավունքների վրա թողած հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2017 07:34 Asia/Tehran
  • Գուտերեշը զգուշացրել է ահաբեկչության դեմ պայքարը շահարկելու կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է որոշ երկրների հակաահաբեկչական պայքարի քաղաքականության մարդու իրավունքների վրա թողած հետևանքների կապակցությամբ:

Բրիտանիայի «Արևելյան Աֆրիկայի հետազոտությունների» կենտրոնի ուսանողների հետ հանդիպմանը, Անտոնիո Գուտերեշը քննադատել է հակաահաբեկչական պայքարի ուղղությամբ որոշ երկրների քաղաքականությունը և մարդու իրավունքների վրա դրանց թողած ազդեցությունը: Նա ԶԼՄ-ներին կոչ է արել ահաբեկչական դեպքերի անվան ներքո սլաքը չուղղել որոշ ազգերի կողմը:

Գուտերեշը զգուշացրել է, որ առանց մարդու իրավունքները հարգելու հակաահաբեկչական քաղաքականության որդեգրումը կարող է սխալ ուղով ընթանալ:

Չնշելով որոշակի երկրի անուն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Ահաբեկչական ակտեր կատարողները հիմնականում այն երկրներից են, որտեղ խախտվում են մարդու իրավունքները , ինչն էլ դառնում է ահաբեկչության խթան»:

«Սկզբունքորեն ահաբեկչությունը հիմնված է մարդու իրավունքների մերժման ու ոտնահարման վրա: Ուստի դրա դեմ հնարավոր չէ պայքարել մարդու իրավունքների ոտնահարման միջոցով».-ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: