ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ներողություն է խնդրել Թուրքիայից
(last modified Sat, 18 Nov 2017 04:06:30 GMT )
Նոյեմբեր 18, 2017 07:36 Asia/Tehran
  •  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ներողություն է խնդրել Թուրքիայից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայից ներողություն է խնդրել՝ Նորվեգիայում անցկացվող զորավարժության ընթացքում պատահած միջադեպի կապակցությամբ, որի պատճառով Անկարան որոշում կայացրեց իր զորայիններին հետ կանչել այդ զորավարժություններից:

Թուրքիայի պետական «Թի Առ Թի» հեռուստակայանի հաղորդման համաձայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգն ուրբաթ օրը ներողություն է խնդրել Նորվեգիայում այդ կազմակերպության ուժերի զորավարժության ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ու ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, որպես ՆԱՏՕ-ի ռազմական թիրախներ էին ներկայացվել, ինչն էլ հանգեցրեց Անկարայի պաշտոնատարների բողոքին, որից հետո հետ կանչվեցին զորավարժությանը մասնակցած թուրք զորայինները:

ՆԱՏՕ-ի «Trident Javelin»  զորավարժությունը մեկնարկել է նոյեմբերի 8-ին: