Սաադ Հարիրին Արաբիայից մեկնել է Ֆրանսիա
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, երկու շաբաթ Սաուդյան Արաբիայում մնալուց հետո, ուրբաթ գիշեր Ռիադից մեկնել է Ֆրանսիա:
Սուդյան Արաբիայից դուրս գալուց առաջ, Սաադ Հարիրին իր թվիթերյան էջում գրել է.-«Արաբիայում կալանավորված չեմ եղել»:
Շաբաթ օրը Սաադ Հարիրին Ելիսեյան պալատում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Լիբանանյան LBC կայքի հաղորդմամբ՝ նախքան Փարիզ մեկնելը, Հարիրին հանդիպել ու բանակցել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ Բեն Սալմանի հետ:
Լինանանի նախագահ Միշել Աունն ավելի վաղ հայտարարել էր, որ շուտով Սաադ Հարիրին ուղևորվելու է Ֆրանսիա:
Միշել Աունը ասել է. «Սպասում ենք, որ Փարիզից հետո Հարիրին վերադառնա Բեյրութ, որպեսզի հստակեցվի նրա վարչապետի պաշտոնից հրաժարվելու հարցը»: Լիբանանի պետական պաշտոնյաները Սաուդյան Արաբիային մեղադրում են Սաադ Հարիրին կալանավորելու մեջ: