Փարիզի հյուսիսում ոստիկանը սպանել է երեք մարդու
https://parstoday.ir/hy/news/world-i76393-Փարիզի_հյուսիսում_ոստիկանը_սպանել_է_երեք_մարդու
Փարիզի հյուսիսում գտնվող Սարսել քաղաքում ոստիկանը կրակել է երեք մարդու վրա եւ վիրավորել եւս երեքի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2017 08:58 Asia/Tehran
  • Փարիզի հյուսիսում ոստիկանը սպանել է երեք մարդու

Փարիզի հյուսիսում գտնվող Սարսել քաղաքում ոստիկանը կրակել է երեք մարդու վրա եւ վիրավորել եւս երեքի:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով France Info ռադիոկայանին:

Իրավապահ մարմիններում աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝  ոստիկանը վիրավորել է իր սիրելիին, նրա մորը եւ քրոջը, սպանել կնոջ հորը, ինչպես նաեւ հարեւանությամբ բնակվող երկու մարդու:

31-ամյա ոստիկանը ինքնասպան է եղել: Agence France-Presse-ի տվյալներով՝  նրա սիրելին դրանից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, հեռանում է իրենից:

Ֆրանսիայում այս տարի իրավապահների  շրջանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Ինքնասպան են եղել արդեն 46 ոստիկան եւ 16 ժանդարմ: Ըստ հոգեբանների՝ պատճառը  աշխատանքի ծանրաբեռնվածությունն ու անհատական կյանքի դժվարությունների համատեղումն է:

News.am