Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարվել է պաշտոնից
(last modified Wed, 22 Nov 2017 14:39:32 GMT )
Նոյեմբեր 22, 2017 18:09 Asia/Tehran
  • Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարվել է պաշտոնից

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն այնուամենայնիվ հրաժարական է տվել՝ խորհրդարանի կողմից նրա իմպիչմենտի մասին հայտարարությունից հետո: Այսպես ավարտվել է բռնապետի 37-ամյա կառավարումը:

Զիմբաբվեյում իրավիճակը սրվել է նախորդ չորեքշաբթի օրը‚ երբ տեղեկատվություն էր տարածվել‚ որ զինվորները Զիմբաբվեյի մայրաքաղաք Հարարեում հեռուստակենտրոնը և Մուգաբեի բնակության վայրը: 

Կիրակի օրը տնային կալանքի տակ դրված Մուգաբեին զրկել են «Զիմբաբվեյի աֆրիկյան ազգային միություն - Հայրենասիրական ճակատ» կուսակցության ղեկավարի պաշտոնից: Որից հետո կուսակցության կենտրոնական կոմիտեն կոչ է արել Մուգաբեին պետության ղեկը թողնել մինչև երկուշաբթի օրվա կոսօրը‚ հակառակ դեպքում՝ իմպիչմենթի գործընթաց կսկսվի նրա դեմ:

Սակայն 93-ամյա Մուգաբեն կարողացել է զարմացնել զիմբաբվեի ժողովրդին: Նա հեռուստատեսությամբ ժողովրդին դիմելիս ոչ մի խոսք չի ասել իր հրաժարականի մասին: Դրանից հետո՝ երեքշաբթի օրը Զիմբաբվեի խորհրդարանը որոշում է կայացրել Մուգաբեի իմպիչմենթի մասին՝ տալով նրան մի քանի օր՝ իր պարտականություններից հրաժարվելու համար: Որից հետո խորհրդարանի խոսնակ Ջեյկոբ Մուդենդան կարդացել է Մուգաբեի նամակը՝ պաշտոնից հեռանալու մասին:

operativ.am/