Տասնյակ զոհեր ու վիրավորներ Եգիպտոսում մզկիթի դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով
Եգիպտոսում անվտանգության աղբյուրներ տեղեկացրել են Հյուսիսային Սինա նահանգում գտնվող մզկիթի աղոթարարների դեմ ահաբեկչական հարձակման մասին:
Համաձայն «Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման, Եգիպտոսի անվտանգության աղբյուրները հայտարարել են, որ Հյուսիսային Սինա նահանգի կենտրոն Ալ-Արիշ քաղաքում ուրբաթօրյա աղոթքի մասնակիցների կողմն ահաբեկիչների իրականացրած հրաձգության ու ռումբի պայթյունի հետևանքով զոհվեց առնվազն 50 և վիրավորվեց 75 մարդ:
Դեռ որևէ խումբ իր վրա չի վերցրել այս հարձակման պատասխանատվությունը, սակայն Եգիպտոսի Հյուսիսային Սինա նահանգը ահաբեկչական խմբերի, այդ թվում «Անսար Բեյթ-օլ-Մողադաս» կոչվող խմբի գործունեության ականատեսն է: Վերջինս 2014 թվականին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հետ իր ուխտակցությունը հայտնելով անվանափոխվեց «Սինայի Վիլայեթ»-ի:
Ահաբեկչական այս խումբը մինչ այսօր բազմաթիվ հարձակումներ է իրականացրել Եգիպտոսի Հյուսիսային Սինա նահանգում: