Մոգերինին դրական սպասումներ ունի սիրիական հարցով ժնևյան հանդիպումից
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր¬ Ռիադում տեղի ունեցած համաժողովին սիրիական միասնական ընդդիմության ձևավորումը, ինչպես նաև Սոչիում սիրիական ճգնաժամի հարցերով կայացած գագաթնաժողովին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների հայտարարությունները հույս են ներշնչում Ժնևում կայանալիք բանակցությունների հաջողության նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի անունից տարածված հաղորդագրությունում: «Ընդիմությունն արդեն ունի միասնական պատվիրակություն, որը ցանկանում է առանց նախապայմանների բանակցություններ անցկացնել ՄԱԿի ներկայացրած օրակարգով: Դա, ինչպես նաև Սոչիում երեք երկրների նախագահների հայտարարությունը թույլ են տալիս անհամբեր սպասել հաջորդ ռաունդին, որը կայանալու է Ժնևում», ասված է Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:
armenpress.am