Փորձագետ. Միգրացիայի խնդիրը Եվրոպայում տասնամյակների հարց է՝ միլիարդավոր կորուստներով
(last modified Sun, 26 Nov 2017 08:38:23 GMT )
Նոյեմբեր 26, 2017 12:08 Asia/Tehran
  • Փորձագետ. Միգրացիայի խնդիրը Եվրոպայում տասնամյակների հարց է՝ միլիարդավոր կորուստներով

Եվրոպական միության կողմից միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար Իտալիային հատկացված 40 մլն եվրոյի չափով օգնությունը գլոբալ խնդրի լոկ ժամանակավոր լուծում է:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Ըստ նրա՝ միայն Աֆրիկայում ավելի լավ կյանքի փնտրտուքներով Եվրոպա ընկնել երազող 60 միլիոն միգրանտ կա:

«Դա վերջը չէ: Խնդիրը հսկայական է: Եվրոպան դեռ պետք միգրանտների հսկայական նոր հոսքեր ընդունի, որոնք բառացիորեն հեղեղելու են Եվրոպան»,- հստակեցրել է Ալեքսանդր Ռարը՝ հավելելով, որ Իտալիային հատկացված գումարը միգրացիոն ճգնաժամի հսկայական խնդրի լուծման համար չնչին է եւ ծիծաղելի դա տասնամյակների խնդիր է, որի լուծումը ոչ թե միլիոնների, այլ միլիարդների ներդրումներ է պահանջում:

Փորձագետը նաեւ ընդգծել է, որ Եվրամիությունը միայն Իտալիային օգնելով չի սահմանափակվի: Ըստ նրա՝ Եվրոպայում նույնիսկ պատրաստ են Հունաստանի պարտքերը չեղյալ համարել, որպեսզի այն կարողանա միգրանտների մի մասին ընդունել՝ դրանով իսկ թուլացնելով հոսքը Արեւմտյան Եվրոպայի եւ, մասնավորապես, Գերմանիայի ուղղությամբ:

News.am