Նոյեմբեր 27, 2017 15:51 Asia/Tehran
  • Ֆրանցիսկոս Պապը  ժամանել է Մյանմա

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը, ռոհինգյա մուսուլմանների վիճակին ծանոթանալու լինելու նպատակով, երկուշաբթի օրը ժամանել է Մյանմա :

Համաձայն «Ֆրաս Պրես»-ի հաղորդման,  Պապը երկուշաբթի օրը  ժամանել է Մյանմայի Յանգոնի միջազգային օդանավակայան:

Պապն այն պայմաններում է Մյանմա  այցելում, երբ Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունն անցած շաբաթ մի զեկույցով Մյանմայի բանակի կողմից ռոհինգյա մուսուլմանների դեմ ոճրագործության ու ցեղասպանության մասին բացահայտումներ  արեց:

Մյանմայի արևմտյան Ռախին նահանգում անցած օգոստոսի 25-ին   բանակի ու բուդդիստների կողմից ռոհինգյա մուսուլմանների դեմ սկսված ծավալուն ոճրագործությունների հետևանքով, մինչ այսօր ավելի քան 6000 մարդ զոհվել. ավելի քան 8000 մարդ վիրավորվել և հարյուր հազարավորներ տարհանվել են:

Պիտակ