Ռիչարդ Հաս.«ԱՄՆ- պարտվել է հակաիրանական քաղաքակնության ոլորտում»
ԱՄՆ-ի ռազմավարական խորհրդի նախագահ Ռիչարդ Հասը խոստովանել է, որ Վաշինգտոնի և Ռիադի հակաիրանական քաղաքականություններն ապարդյուն են անցել:
Մեհր գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի ռազմավարական խորհրդի նախագահ Ռիչարդ Հասն իր թուիթերյան էջում գրել է.-«Վաշինգտոնի և Ռիադի կողմից հակաիրանական դիրքորոշումն ապարդյուն է և դա կհանգեցնի իրանցիների ազգասիրական զգացմունքների հզորացմանը»:
Ռիչարդ Հասը գրել է.-«ԱՄՆ-ի վարած քաղաքականությունների արդյունքում իրանցիները ավելի կմիավորվեն և ԱՄՆ-ն չի կարող իրականացնել իր տարածաշրջանային նպատակները»:
ԱՄՆ-ի ռազմավարական խորհրդի նախագահն ընդգծել է.-«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի վարած քաղաքականությունները հանգեցրել են նրան, որ իրանցիները չեն վստահում ԱՄՆ-ին»:
Ռիչարդ Հասը հավելել է.-«ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի քաղաքականությունները աշխարհում ձախողել են»:
ԱՄՆ-ի ռազմավարական խորհրդի նախագահն այս զեկույցը պատրաստել է հղում անելով Նյու Յորք թայմզ օրաթերթում «Իրանցիների լարվածությունը Թրամփի և Սաուդացիների դեմ» խորագրով հրատարակված հոդվածին: