Թիլերսոն. Եվրոպային կոչ ենք անում Իրանի դեմ պայքարում մեր կողքին լինել
Նոյեմբեր 29, 2017 03:58 Asia/Tehran
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեքշաբթի օրն այդ երկրի «Վիլսոն Սենթեր» հետազոտական կենտրոնում կրկին անգամ ընդգծել է. «Բաշար Ասադը չպետք է դերակատարություն ունենա Սիրիայի ապագայում»:
ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը Սիրիային ցանկանում է առանց Բաշար Ասադի:
Բաշար Ասադը Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հովանավորած ահաբեկիչների դեմ պայքարում հիմնական դերակատարություն ունի:
Թիլերսոնը շարունակելով ամերիկացի պաշտոնատարների հակաիրանական հայտարարություններն ԻԻՀ-ին մեղադրեց տարածաշրջանում ավերիչ քայլեր ձեռնարկելու մեջ և ԵՄ-ին կոչ արեց Իրանի դեմ պայքարում միանալ ԱՄՆ-ին:
Պիտակ