Լավրովը քննադատեց Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հրահրիչ քայլերը
https://parstoday.ir/hy/news/world-i77473-Լավրովը_քննադատեց_Հյուսիսային_Կորեայի_դեմ_ԱՄՆ_ի_հրահրիչ_քայլերը
Ռուսաստանի ԱԳ նախարարը քննադատեց Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հրահրիչ քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 04:04 Asia/Tehran
  • Լավրովը քննադատեց Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հրահրիչ քայլերը

Ռուսաստանի ԱԳ նախարարը քննադատեց Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հրահրիչ քայլերը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն՝ Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը հայտարարեց. «ԱՄՆ-ն մտածված կերպով ձգտում է պատերազմի մեջ ներքաշել Հյուսիսային Կորեային»:

«ԱՄՆ-ն սադրում է Փխենյանին, որպեսզի իր հետագա թշնամական քայլերի համար անհրաժեշտ պատրվակ ձեռք բերի»,-նշեց Լավրովը:

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի օրը հայտարարեց, որ հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ մի հրթիռ, որը կարող է հարվածել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում գտնվող թիրախները: