ԱՊԼ-ն նոր գլխավոր քարտուղար է ընտրել
Մարտ 11, 2016 08:53 Asia/Tehran
Եգիպտոսի նախկին արտգործնախարար Աբու Ալ-Գեյթը տևական խորհրդակցություններից ու դեբատներից հետո նշանակվել է Արաբական պետությունների լիգայի 8-րդ գլխավոր քարտուղար։
Նման որոշումն ընդունվել է Կահիրեում անցկացված տարածաշրջանային միության նախարարական խորհրդի արտահերթ նստաշրջանում։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
73-ամյա նոր գլխավոր քարտուղարի հաստատումն անցելէ առանց քվեարկության։ Մասնակիցները եկել էին ընդհանուր համաձայնության՝ 2016 թվականի հուլիսի 1-ից 5 տարի ժամկետով Եգիպտոսի ներկայացրած թեկնածուին նշանակելու գլխավոր քարտուղար։
Պիտակ