Ֆրանսիան դեմ է Եվրախորհրդարանի կենտրոնավայրի տեղափոխմանը
https://parstoday.ir/hy/news/world-i77655-Ֆրանսիան_դեմ_է_Եվրախորհրդարանի_կենտրոնավայրի_տեղափոխմանը
Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը թույլ չի տա Եվրախորհրդարանի կենտրոնավայրը Ստրասբուրգից Բրյուսել տեղափոխել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2017 03:44 Asia/Tehran
  • Ֆրանսիան դեմ է Եվրախորհրդարանի կենտրոնավայրի տեղափոխմանը

Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը թույլ չի տա Եվրախորհրդարանի կենտրոնավայրը Ստրասբուրգից Բրյուսել տեղափոխել:

«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի եվրոպական հարցերով տեղակալ Նաթալի Լոյսոն կիրակի օրը  նշել է, որ Ստրասբուրգը պիտի շարունակի մնալ որպես Եվրոպայի ժողովրդավարության նստավայրը: Նրա խոսքերով. «Այս հարցը Ֆրանսիայի ու Գերմանիայի համերաշխության խորհրդանիշն է»:

Համաձայն այս հաղորդման, Եվրախորհրդարանի 751 պատգամավորները ամեն ամիս մեկ շաբաթ տևողությամբ համախմբվում են Ֆրանսիայի արևելքում գտնվող Ստրասբուրգ քաղաքում: Ամսական այս ծրագիրը Եվրոպայի համար տարեկան 114 միլիոն եվրո ծախս է առաջացնում: Այդ պատճառով քննադատները մի առ ժամանակ է ինչ փորձում են չեղարկել այս նախագիծն, ինչին դեմ են ֆրանսիացի պաշտոնատարները:

Եվրախորհրդարանը նաև երկու շենքեր ունի Լյուքսեմբուրգի մայրաքաղաք  Լյուքսեմբուրգում ու Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Լյուքսեմբուրգում գտնվող շենքում հաստատված են Եվրախորհրդարանի աջակցման բաժինի աշխատողները, իսկ խորհրդարանի մասնագիտական հանձնաժողովների նիստերը գումարվում են Բրյուսելում գտնվող շենքում: