Կանադայի կառավարությանը տարհանման են պատրաստում՝ հնարավոր միջուկային հարվածի դեպքում
https://parstoday.ir/hy/news/world-i77729-Կանադայի_կառավարությանը_տարհանման_են_պատրաստում_հնարավոր_միջուկային_հարվածի_դեպքում
Կանադայի դաշնային պաշտոնյաները վերսկսել են կառավարության տարհանման պլանի նախապատրաստումը՝ Սառը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ մայրաքաղաքին հասցվելիք հնարավոր միջուկաին հարվածի դեպքում։ Այս մասին հայտնում է CBC News-ը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 04, 2017 19:40 Asia/Tehran
  • Կանադայի կառավարությանը տարհանման են պատրաստում՝ հնարավոր միջուկային հարվածի դեպքում

Կանադայի դաշնային պաշտոնյաները վերսկսել են կառավարության տարհանման պլանի նախապատրաստումը՝ Սառը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ մայրաքաղաքին հասցվելիք հնարավոր միջուկաին հարվածի դեպքում։ Այս մասին հայտնում է CBC News-ը։

Հաղորդվում է, որ նման գործողությունների հրահրել է միջազգային լարվածության բարձր մակարդակը, այդ թվում կապված Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի հետ։ Միջուկային հարվածի դեպքում կառավարությունը կտեղափոխվի Օտտավայից գաղտնի ռազմաբազաներ։ Փաստաթղթերում դրանք անվանվում են «Ալֆա» և «Բրավո»։

ՊՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը նախապատրաստվել է Կանադայի վարչապետի գրասենյակում դեռևս մեկ տարի առաջ։ Այն թույլ է տվել քաղաքացիական պաշտոնյաների համար բացել երկու ռազմաբազաների պաշտպանված բունկերները։

Պաշտոնյաների կարծիքով՝ այդ միջոցառումներն անհրաժեշտ են արտակարգ իրավիճակի և քաղաքում գտնվելու անհնարինության դեպքում։

Հյուսիսային Կորեայի կողմից անցկացվող միջուկային փորձարկումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև սպառնալիքների փոխանակումը լարվածություն են ավելացրել այդ հարցին։

1in.am