Թերեզա Մեյի դեմ մահափորձը կանխվել է
https://parstoday.ir/hy/news/world-i77849-Թերեզա_Մեյի_դեմ_մահափորձը_կանխվել_է
Բրիտանիայի ոստիկանությունը տեղեկացրել է այդ երկրի վարչապետի դեմ ծրագրավորված մահափորձը կանխելու մասին:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Դեկտեմբեր 06, 2017 07:33 Asia/Tehran
  • Թերեզա Մեյի դեմ մահափորձը կանխվել է

Բրիտանիայի ոստիկանությունը տեղեկացրել է այդ երկրի վարչապետի դեմ ծրագրավորված մահափորձը կանխելու մասին:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բրիտանիայի ոստիկանությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ կանխել է այդ երկրի վարչապետի գրասենյակում ռմբադրության և վարչապետ Թերեզա Մեյին ահաբեկելու նախագիծը:

Բրիտանիայի ոստիկանության հայտարարության համաձայն, բերման են ենթարկվել երկու կասկածյալներ:

Անգլիատառ «Սան» օրաթերթի հաղորդմամբ, կասկածյալներից մեկը մտադրություն է ունեցել մտնել Բրիտանիայի վարչապետի գրասենյակը և մահապարտական գործողություն իրականացնել: