ՄՕԿ¬ը հեռացրեց Ռուսաստանի հավաքականին ձմեռային Օլիմպիական խաղերից
Դեկտեմբեր 06, 2017 06:01 Asia/Tehran
Ռուսաստանի հավաքականը հեռացվել է 2018 թվականնի ձմեռային Օլիմպիական խաղերից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամակցությունը և հեռացրել է հավաքականին ձմեռային Օլիմպիական խաղերից: Նման որոշում կայացվեց ՄՕԿ-ի գործկոմի նիստի ժամանակ, որը կայացավ Լոզանում: Բացի այդ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն պետք է վճարի 15 միլիոն ԱՄՆ դոլար այն ծախսերի համար, որոնք ՄՕԿ-ը կատարել է ռուս մարզիկների դոպինգային խախտումների հետաքննության համար: Այն ռուս մարզիկները, ովքեր «մաքուր» կլինեն խթանիչ միջոցներից, կարող են մասնակցել 2018 թվականի Օլիմպիական խաղերի ազատ մարզիկի կարգավիճակով:
Armenpress.am
Պիտակ