Հանրապետականները ցանկանում են հեշտացնել զենքի կրումը
ԱՄՆ հանրապետական սենատորները փորձում են նախագիծ ներկայացնել գաղտնի զենքերի կրումը հեշտացնելու համար:
Վաշինգտոնից Ասոշիեյթեդ պրես գործակալությունը հաղորդել է , որ հանրապետական սենատորները հայտարարել են .«Օրենքը զենք ունեցողներին թույլ է տալիս ճանապարհորդել առանց նահանգային հակասական օրենքերի մասին մտահոգվելու»:
Տեխասում և Նեվադայում արյունալի հրաձգություններից և 80 հոգու զոհվելուց հետո, առաջին անգամ է, որ Կոնգրեսում զենք կրելու մասին օրենք է ընդունվում:
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին հանրապետականներին մեղադրել է զենքի ազգային միության շահերին ծառայելու մեջ: Միությունն իր գերակայությունն է համարում գաղտնի զենք կրելու մասին օրենքի ընդունումը:
ԱՄՆ Կոնգրեսում զենքի լոբբին իր ազդեցությամբ խոչընդոտում է երկրում զենք կրելու սահմանափակման ու արգելման մասին օրենքի ընդունումը: