Թրամփի որոշման դեմ հանդես եկողները Փարիզում ցույցի են դուրս եկել
https://parstoday.ir/hy/news/world-i78231-Թրամփի_որոշման_դեմ_հանդես_եկողները_Փարիզում_ցույցի_են_դուրս_եկել
Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ որոշման դեմ հանդես եկողները Փարիզում՝ Հանրապետության հրապարակում, բողոքի ակցիա են կազմակերպել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2017 19:18 Asia/Tehran
  • Թրամփի որոշման դեմ հանդես եկողները Փարիզում ցույցի են դուրս եկել

Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ որոշման դեմ հանդես եկողները Փարիզում՝ Հանրապետության հրապարակում, բողոքի ակցիա են կազմակերպել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իսրայե՛լ, մարդասպա՛ն»,- վանկարկում  են մարդիկ՝ ծածանելով Պաղեստինի դրոշները։ Ցուցարարների ոմանք ի նշան բողոքի, բերել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի լուսանկարները։ Իսրայելի առաջնորդի լուսանկարի վրա գրված է «ահաբեկիչ», իսկ Ֆրանսիայի նախագահի նկարը «զարդարել» է հանցակից բառը։

Ակնկալվում է, որ Մակրոնը դեկտեմբերի 10-ին Ելիսեյան պալատում կընդունի Նեթանյահուին։

Բողոքի ակցիան հսկում են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները։

News.am