ՄԱԿ. Կորեական թերակղզում հաշվարկներում սխալներից խուսափելն անհրաժեշտություն է
https://parstoday.ir/hy/news/world-i78239-ՄԱԿ._Կորեական_թերակղզում_հաշվարկներում_սխալներից_խուսափելն_անհրաժեշտություն_է
ՄԱԿ-ը շաբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնատարների հետ զրույցի ժամանակ ընդքծել է հաշվարկներում սխալներից խուսափելն ու Կորեական թերակղզում բախման վտանգը մեղմացնելու համար կանալներ ստեղծելն անհրաժեշտությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 03:21 Asia/Tehran
  • ՄԱԿ. Կորեական թերակղզում հաշվարկներում սխալներից խուսափելն անհրաժեշտություն է

ՄԱԿ-ը շաբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնատարների հետ զրույցի ժամանակ ընդքծել է հաշվարկներում սխալներից խուսափելն ու Կորեական թերակղզում բախման վտանգը մեղմացնելու համար կանալներ ստեղծելն անհրաժեշտությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ջեֆրի Ֆելթմանը Հյուսիսային Կորեայում հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Ռի Յունգ Հուին և փոխնախարար Փաք Մայունգ Գոքին:

Հանդիպումների ժամանակ Ֆելթմանն ընդգծելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի մանրակրկիտ գործադրման անհրաժեշտությունը, նշել է. «Միջազգային հանրությունն իրեն հանձնառու է համարում Կորեական թերակղզու ճգնաժամի համար խաղաղ լուծում գտնելու հարցում»:

Հյուսիսային Կորեայի կառավարությունն  ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված մի հաղորդագրությամբ դրական գնահատեց Ջեֆրի Ֆելթմանի Փխենյան կատարած այցի արդյունքները:

Հաղորդագրության մեջ անդրադարձ կատարվելով Կորեական թերակղզում լարվածության մեղմացման ուղղությամբ Ֆելթմանի ցանկությանն ընդգծվել է, որ նրան հիշեցում է կատարվել Հյուսիսային Կորեայում հումանիտար վիճակի վրա պատժամիջոցների գործած բացասական ազդեցության մասին:

Հյուսիսային Կորեա կատարած Ֆելթմանի այցը տևել է չորս օր, որից հետո նա շաբաթ օրը Փխենյանից ուղևորվել է Պեկին:

Այս այցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը չի զրուցել լրագրողների հետ: