Ֆրանսիացիները դատապարտեկ են Նեթանյահուի Փարիզ կատարելիք ուղևորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i78241-Ֆրանսիացիները_դատապարտեկ_են_Նեթանյահուի_Փարիզ_կատարելիք_ուղևորությունը
Պաղեստինի հարյուրավոր պաշտպան ակտիվիստներ Փարիզում ցույց կազմակերպելով դատապարտել են Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ֆրանսիա կատարելիք ուղևորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 03:21 Asia/Tehran
  • Ֆրանսիացիները դատապարտեկ են Նեթանյահուի Փարիզ կատարելիք ուղևորությունը

Պաղեստինի հարյուրավոր պաշտպան ակտիվիստներ Փարիզում ցույց կազմակերպելով դատապարտել են Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ֆրանսիա կատարելիք ուղևորությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Նեթանյահուն այսօր ուղևորվելու է Ֆրանսիա:

Հանրահավաքի մասնակիցները կրել են Պաղեստինի դրոշներն ու Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի պատկերները:

Ղոդսի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո Նեթանյահուին հյուրընկալող Մակրոնի պատկերների վրա գրված է. «Մեղսակից»:

Չնայած միջազգային ու տարածաշրջանային լայնամասշտաբ հակառակությանը, Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Ղոդսը պաշտոնապես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչեց և ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելու համար նախապատրաստական քայլեր ձեռնարկել: