Ֆրանսիացիները դատապարտեկ են Նեթանյահուի Փարիզ կատարելիք ուղևորությունը
Պաղեստինի հարյուրավոր պաշտպան ակտիվիստներ Փարիզում ցույց կազմակերպելով դատապարտել են Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ֆրանսիա կատարելիք ուղևորությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Նեթանյահուն այսօր ուղևորվելու է Ֆրանսիա:
Հանրահավաքի մասնակիցները կրել են Պաղեստինի դրոշներն ու Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի պատկերները:
Ղոդսի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո Նեթանյահուին հյուրընկալող Մակրոնի պատկերների վրա գրված է. «Մեղսակից»:
Չնայած միջազգային ու տարածաշրջանային լայնամասշտաբ հակառակությանը, Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Ղոդսը պաշտոնապես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչեց և ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելու համար նախապատրաստական քայլեր ձեռնարկել: