Թրամփի դեմ ցույցեր ՝ Կանադայում
Կանադայի տարբեր քաղաքներում հարյուրավոր բողոքարարներ, ցույց են իրականացրել՝ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս փոխադրելու ԱՄՆ նախագահի որոշման դեմ:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ հարյուրավոր պաղեստինցիներ և նրանց պաշտպաններ, շաբաթ օրը Կանադայի մայրաքաղաք Օտավայում ԱՄՆ-ի դեսպանատան դիմացից մինչև Սիոնիստական ռեժիմի դեսպանատունը երթ են կազմակերպել ՝ պահանջելով Դոնալդ Թրամփի նկատմամբ ճնշում գործադրելով, նրան հրաժարեցնել իր որոշումից:
Հարյուրավոր այլ բողոքարարներ ևս Տորոնտոյում հավաքվել են ԱՄՆ հյուպատոսարանի դիմաց ՝ բողոքելով Թրամփի վերջին որոշման դեմ:
Կանադայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկիրը Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք չի ճանաչում:
Չնայած տարածաշրջանային ու միջազգային ծավալուն անհամաձայնություններին, չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես Ղոդսն է ճանաչում Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք և իր երկրի դեսպանատունն այդ քաղաք է փոխադրելու: