Էրդողանը Ղոդսի հարցով զգուշացրեց ԱՄՆ-ին ու ԵՄ-ին
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան են պատասխանատու Ղոդսում իրավիճակը ճգնաժամային դառնալու համար:
Համաձայն «Թասնիմ» լրատվական գործակալության երկուշաբթի օրը կատարած հաղորդման, Ռեջեբ Թայիբ Էրդողանը երկուշաբթի օրն Անկարայում կատարած հայտարարություններում նշել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան պատասխանատու են Ղոդսի իրավիճակը սրվելու ու անվերահսկելի դառնալու համար:
Էրդողանն անդրադառնալով Ստամբուլում նախատեսված Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նստաշրջանին, նշել է, որ դա Երուսաղեմի իրավիճակի քննարկման հարցով դարձակետ կլինի:
Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը չորեքշաբթի օրը գումարվելու է Ստամբուլում, որի նպատակն է քննարկել Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի հայտարարությունը:
Նիստին մասնակցելու է նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին: