Փարիզի համաձայնագրից դուրս գալու հարցով Մակրոնը կրկին քննադատել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i78477-Փարիզի_համաձայնագրից_դուրս_գալու_հարցով_Մակրոնը_կրկին_քննադատել_է_ԱՄՆ_ին
Ֆրանսիայի նախագահը, Փարիզի բնակլիմայական պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը թշնամական քայլ է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2017 14:51 Asia/Tehran
  • Փարիզի համաձայնագրից դուրս գալու հարցով Մակրոնը կրկին քննադատել է ԱՄՆ-ին

Ֆրանսիայի նախագահը, Փարիզի բնակլիմայական պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը թշնամական քայլ է համարել:

CBS News լրատվական կայքի հաղորդմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի բնակլիմայական պայմանագրից դուրս գալու հարցով կրկին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ասելով.«Դա թշնամական որոշում էր»:

Համաձայնագրի մասին կրկին բանակցելը զավեշտական համարելով Մակրոնն ասել է.«Եթե համաձայնության մի կողմը որոշել է դուրս գալ պայմանագրից, հնարավոր չէ, որ մյուս կողմերը կրկին բանակցեն»:

Շաբաթներ տևած բանակցություններից հետո, 2015թ. դեկտեմբերին կայացել է Փարիզի բնակլիմայական միջազգային առաջին համապարփակ համաձայնությունը և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, այն գործադրման է հանձնվել 2016թ. նոյեմբերի 4-ին: