Փարիզի համաձայնագրից դուրս գալու հարցով Մակրոնը կրկին քննադատել է ԱՄՆ-ին
Ֆրանսիայի նախագահը, Փարիզի բնակլիմայական պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը թշնամական քայլ է համարել:
CBS News լրատվական կայքի հաղորդմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի բնակլիմայական պայմանագրից դուրս գալու հարցով կրկին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ասելով.«Դա թշնամական որոշում էր»:
Համաձայնագրի մասին կրկին բանակցելը զավեշտական համարելով Մակրոնն ասել է.«Եթե համաձայնության մի կողմը որոշել է դուրս գալ պայմանագրից, հնարավոր չէ, որ մյուս կողմերը կրկին բանակցեն»:
Շաբաթներ տևած բանակցություններից հետո, 2015թ. դեկտեմբերին կայացել է Փարիզի բնակլիմայական միջազգային առաջին համապարփակ համաձայնությունը և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, այն գործադրման է հանձնվել 2016թ. նոյեմբերի 4-ին: