Ռուսաստանը պահպանելու է Սիրիայում իր զորակայանները
https://parstoday.ir/hy/news/world-i78579-Ռուսաստանը_պահպանելու_է_Սիրիայում_իր_զորակայանները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դումայի վավերացմանն է ներկայացրել Սիրիայում այդ երկրի զորակայանների ընդլայնման օրինագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 14:41 Asia/Tehran
  • Ռուսաստանը պահպանելու է Սիրիայում իր զորակայանները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դումայի վավերացմանն է ներկայացրել Սիրիայում այդ երկրի զորակայանների ընդլայնման օրինագիծը:

ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարության օրինագծով, Սիրիայի արևմտյան Տարտուսի նավահանգստում այդ երկրի ռազմածովային ուժերի զորակայանը մնալու է ևս 49 տարի: Երկու երկրի համաձայնության դեպքում, ժամկետը երկարաձգվելու է 25 տարով:

Ըստ նախագծի, զորակայանում Ռուսաստանի  զինտեխնիկան ու բանակայիններն ունենալու են Սիրիայի վարչական ու քաղաքացիական լիարժեք անձեռնմխելիությունը, իսկ Սիրիայի կառավարությունը ռուսներին կանչելու և գույքերը ստուգելու իրավունք չի ունենալու:

Անձեռնմխելի են մնալու նաև Սիրիայում զորակայանին անհրաժեշտ անձնակազմ գործուղելու Ռուսաստանի կառավարության իրավունքները:

Սիրիայի տարածքից ռուսական զորքերի դուրս գալուց հետո, Ռուսաստանի տիրապետության տակ են մնալու այդ երկրի Տարտուսի և Համիմիի զորակայանները: