Ռուսաստան. Սիրիայում ամերիկացի զորայինների ներկայությունն անօրինական է
https://parstoday.ir/hy/news/world-i78617-Ռուսաստան._Սիրիայում_ամերիկացի_զորայինների_ներկայությունն_անօրինական_է
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկացի զորայինների ներկայության շարունակվելն անօրինական է և նրանք պետք է հեռանան այդ երկրից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2017 03:58 Asia/Tehran
  • Ռուսաստան. Սիրիայում ամերիկացի զորայինների ներկայությունն անօրինական է

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկացի զորայինների ներկայության շարունակվելն անօրինական է և նրանք պետք է հեռանան այդ երկրից»:

Մոսկվայից Քուվեյթի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մարիա Զախարովան չորեքշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Սիրիայի զինվորական ու կարգապահական ուժերի միջոցով այդ երկրի տարբեր տարածքների վերահսկման ու ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կրած պարտությանն, ասել է. «Չենք կարող ընդունել Սիրիայում իր զորայիններին պահպանելու համար ԱՄՆ-ի պատրվակները»:

«Ամերիկյան կողմը հայտարարում է, թե ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարտությունը դեռ լիակատար չէ, ինչը միայն նպատակ ունի արդարացնել Սիրիայում ամերիկացի զորայինների ներկայությունը»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը:

«Սիրիայում Ռուսաստանի ներկայությունը Դամասկոսի կառավարության հրավերով է և համապատասխանում է միջազգային բոլոր որոշումներին»-հայտարարել է ռուս դիվանագետը, հիշեցնելով, որ ԻԼԻՊ-ի դեմ հաղթանակի հարցում Վաշինգտոնի դերակատարության մասին ԱՄՆ-ի հայտարարություններն անհիմն են: