Դեկտեմբեր 16, 2017 07:35 Asia/Tehran
  • Հրաձգություն Նիդերլանդների ամենագլխավոր օդանավակայանում

Նիդերլանդների ոստիկանությունը տեղեկացրել է մայրաքաղաք Ամստերդամի «Սհիփհոլ» միջազգային օդանավակայանում հրաձգության մասին:

ԻՌՆԱ-ի համաձայն, Նիդերլանդների ոստիկանության ուժերն ուրբաթ օրը Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանում կրակել են սառը զենքով զինված անձի վրա: Հանցագործը վիրավորել է, ինչից հետո նրան հաջողվել է ձերբակալել:

Ձերբակալվածը սպառնում էր, որ պատրաստվում է դանակով հարձակվել ժողովրդի վրա:

Հրաձգությունից հետո օդանավակայանի տարբեր բաժինների աշխատանքը դադարեցվել է:

Ավելի ուշ  օդանավակայանի ծառայությունները վերականգնվել են:

«Սհիփհոլ»-ը Եվրոպայի ամենամարդաշատ, իսկ Նիդերլանդների միջազգային գլխավոր օդանավակայանն է համարվում:

Վերջին ամիսներին դանակով ու սառը զենքով հարձակումները Եվրոպայում ահաբեկչական խմբերի գործողությունների իրականացման մեթոդներից են դարձել:

Եվրոպական երկրները, որոնք ժամանակին Միջին Արևելքում ու հատկապես Սիրիայում տեղակայված ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ որևէ ջանք են չխնայել, այս պահին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի եվրոպացի անդամների վերադարձի և ահաբեկչական հարձակումների սպառնալիքի ականատես են:

 

Պիտակ