Ֆրանսիայի նախկին վարչապետ. ԵՄ-ն պիտի դեմ գնա Թրամփին
Ֆրանսիայի նախկին վարչապետը շաբաթ օրը ոչ-կառուցողական անվանեց ու դատապարտեց Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Դոմենիկ դը Վիլփենը նշել է, որ Թրամփի քայլը սրելու է Միջին Արևելքում լարվածությունը. «Ժամանակն է եկել Թրամփին ասելու, որ այլևս բավական է». ասել է նա:
Ֆրանսիայի նախկին վարչապետը Թրամփի քաղաքականությունն անկայուն բնութագրելով, հավելել է. «Թրամփի քայլերը մեծ սպառնալիք են համարվում աշխարհի կայունության համար»:
«ԵՄ-ն պետք է միաձայն դիմադրի ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանն ու որոշումներին և հակառակի դրանց»,-հայտարարել է Դոմենիկ դը Վիլփենը:
Չնայած տարածաշրջանային ու միջազգային ծավալուն հակառակությանը Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց, որ Վաշինգտոնը Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք է ճանաչում: Թրամփը նաև ԱՄՆ պետքարտուղարությանը հանձնարարեց նախաձեռնել ԱՄՆ-ի դեսպանատան Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը:
Երուսաղեմը 1967 թվականից բռնազավթված է Իսրայելի կողմից: