Մակրոն. ԻԼԻՊ-ից հետո Ասադը մնալու է իշխանության ղեկին
Կիրակի օրը, անդրադառնալով ԻԼԻՊ-ի պարտությունից հետո Սիրիայի քաղաքական ապագային, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է. «Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շարունակելու է մնալ իշխանության ղեկին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մակրոնն ասել է. «Սիրիայի ապագայի համար Ֆրանսիայի նախագիծը հիմնված է խաղաղության հաստատման, ականազերծման, ապառազմականացման և այդ երկրի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու վրա»:
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի պայքարը կավարտվի մինչև 2018 թվականի փետրվար ամսվա կեսերը կամ ավարտը: Նա հույս է հայտնել, որ դրանից հետո, խաղաղության հաստատման համար, Սիրիայի կառավարության և ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքական գործընթաց կձևավորվի:
Մակրոնն այն պայմաններում է կիրակի օրը նման հայտարարություն կատարել, երբ արևմտյան երկրները ավելի քան վեց տարի առաջ Բաշար Ասադի օրինական կառավարությունը կործանելու սցենար բեմադրելով, Սիրիային նետեցին ահաբեկչական խմբերի թակարդը: