Կաթոլիկներն ու բողոքականները նշում են Սուրբ Ծնունդը
https://parstoday.ir/hy/news/world-i79599-Կաթոլիկներն_ու_բողոքականները_նշում_են_Սուրբ_Ծնունդը
Դեկտեմբերի 25-ին կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը։ Սուրբ Ծնունդը աշխարհի 145 երկրներում համարվում է պետական տոն եւ առաջին վկայություններն դրա մասին եղել են 4-րդ դարում։
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Դեկտեմբեր 24, 2017 10:11 Asia/Tehran
  • Կաթոլիկներն ու բողոքականները նշում են Սուրբ Ծնունդը

Դեկտեմբերի 25-ին կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը։ Սուրբ Ծնունդը աշխարհի 145 երկրներում համարվում է պետական տոն եւ առաջին վկայություններն դրա մասին եղել են 4-րդ դարում։

Սուրբ Ծնունդն արդեն վաղուց ձեւավորված ավանդույթներ ունի, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։

Սուրբ Ծննդյան նախօրեն տոնում են դեկտեմբերի 24-ին, եւ այս օրը բոլորը ուտում են միայն «սոչիվո» ուտեստը, որը պատրաստում են ցորենով կամ գարիով՝ եփելով այն մեղրով ջրի մեջ։

Նույնիսկ այն կաթոլիկները, ովքեր տարվա ընթացքում շատ հազվադեպ են եկեղեցի գնում, այդ օրը անպայման ներկա են գտնվում հատուկ այդ օրը մատուցվող պատարագին, որի ընթացքում կարդում են հատվածներ Հին Կտակարանից եւ հիշում աստվածաշնչյան շատ դեպքեր։ Այս օրերին կաթոլիկ եկեղեցիները վաղ առավոտից բացվում են։

Սուրբ Ծնունդը կաթոլիկների համար խաղաղ ընտանեկան տոն է, որը նշում են մտերիմների եւ ընտանիքի անդամների շրջանակներում։ Այս օրերին մարդիկ իրենց տները զարդարում են փոքրիկ Հիսուսի  եւ Կույս Մարիամի պատկերներով, ինչպես նաեւ ծղոտով, որը նույնպես Սուրբ Ծննդի խորհրդանիշներից մեկն է. Մարիամը հենց այսպիսի ծղոտից պատրաստված օրորոցի մեջ է դնում նորածին Հիսուսին։ Իհարկե, գեղեցիկ զարդարված տոնածառը նույնպես տեղ ունի կաթոլիկների բնակարաններում։

1in.am