Սեբաստիան Կուրց. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»
https://parstoday.ir/hy/news/world-i79695-Սեբաստիան_Կուրց._Թուրքիան_տեղ_չունի_Եվրամիությունում
Ավստրիայի նորընտիր վարչապետ Սեբաստիան Քուրցը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման խնդրին: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2017 11:27 Asia/Tehran
  • Սեբաստիան Կուրց. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»

Ավստրիայի նորընտիր վարչապետ Սեբաստիան Քուրցը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման խնդրին: 

Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր»-ը՝ «haber7.com» լրատվակայքին հղումով, գերմանական «Bild» թերթի հետ զրույցում Քուրցը վերահաստատել է Թուրքիայի հարցում ավելի վաղ իր արտահայտած դիրքորոշումը. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»:

Անդրադառնալով նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր եվրոպական երկիր պետք է որոշակի քանակությամբ փախստականներ ընդունի, Քուրցը նշել է, որ ԵՄ երկրներն իրենք պետք է որոշեն, թե որքան գաղթականի են ուզում ապաստան տալ:

zham.am/