Ահաբեկչության դեմ ազդեցիկ պայքարը պայմանավորված է տարածաշրջանի երկրների միասնականությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i79715-Ահաբեկչության_դեմ_ազդեցիկ_պայքարը_պայմանավորված_է_տարածաշրջանի_երկրների_միասնականությամբ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ահաբեկչության դեմ ազդեցիկ պայքարը պայմանավորել է տարածաշրջանի երկրների միասնականությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 25, 2017 16:31 Asia/Tehran
  • Ահաբեկչության դեմ ազդեցիկ պայքարը պայմանավորված է տարածաշրջանի երկրների միասնականությամբ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ահաբեկչության դեմ ազդեցիկ պայքարը պայմանավորել է տարածաշրջանի երկրների միասնականությամբ:

Ալի Լարիջանին երկուշաբթի օրը Պակիստանում ահաբեկչության դիմակայման մարտահրավերների նստաշրջանին ներկա խորհրդարանների նախագահների հետ հանդիպումներից հետո, անդրադառնալով Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարում տարածաշրջանի երկրների միասնականության կարևոր ազդեցությանն, ասաց.«Այս միասնականությունը չեզոքացրեց տարածաշրջանում ահաբեկչության ամրապնդման ուղղված մեծ երկրների ջանքերը»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը մատնանշելով այն կետը, որ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում հաջորդ նստաշրջանն առաջիկա տարի կգումարվի Իրանում, ասաց. «Այդ ընթացքում կուսումնասիրվեն զարգացումները, ինչպես նաև ահաբեկչական խմբերի ոչնչացման ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու լավագույն լուծումները»:

Լարիջանին տնտեսական հարաբերություններն ու Իրանում ներդրման հնարավորություններն Իսլամաբադում ահաբեկչության դիմակայման մարտահրավերի նստաշրջանին մասնակցող խորհրդարանների նախագահների հետ իր խորհրդակցությունների առանցքային խնդիրներից է համարել:

Այս նստաշրջանը Պակիստանի նախաձեռնությամբ և ԻԻՀ-ի, Պակիստանի, Ռուսաստանի, Աֆղանստանի, Չինաստանի ու Թուրքիայի նախագահների մասնակցությամբ կիրակի օրը գումարվեց Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: