Վերջնականացվել է ՌԴ-Թուրքիա Ս-400 ՀՕՊ համակարգի վաճառքի պայմանագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i79959-Վերջնականացվել_է_ՌԴ_Թուրքիա_Ս_400_ՀՕՊ_համակարգի_վաճառքի_պայմանագիրը
Վերջնականացվել է ՌԴ-ից Ս-400 ՀՕՊ համակարգի գնման պայմանգիրը: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի ՊՆ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2017 07:39 Asia/Tehran
  • Վերջնականացվել է ՌԴ-Թուրքիա Ս-400 ՀՕՊ համակարգի վաճառքի պայմանագիրը

Վերջնականացվել է ՌԴ-ից Ս-400 ՀՕՊ համակարգի գնման պայմանգիրը: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի ՊՆ-ն:

Ֆարս գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, Թուրքիայի ՊՆ Նուրալդին Ջանկիքլին հայտարարել է, որ ՌԴ-ից Ս-400 ՀՕՊ համակարագի գնման 2.5 մլրդ. դոլար կազմող պայմանագիրը վերջնականցվել է:

Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Ջանիքլին ասել է.«Համաձայնությունը կայացել է: Պայմանագիրը ներառում է 2 պաշտպանական և 4 հրթիռանետ համակարգեր»:

ՌԴ-ն նույնպես հայտարարել է.«Հավանաբար Ս-400 համակարգի առաջին բեռնվածքը Թուրքիային կհանձնվի 2020թ. մարտ ամսին»:

Շուրջ 4 ամիս առաջ ՌԴ-ն համաձայնվեց ավելի քան 2 մլրդ. դոլար արժողությամբ Ս-400 ՀՕՊ երկու համակարգ վաճառել Թուրքիային: Թուրք պետայրերը համոզված են, որ այդ համակարգերն անհրաժեշտ են Թուրքիայի պաշտպանական համակարգը կատարելագործելու և  հզորացնելու համար: