Իտալիայի խորհրդարանը լուծարվել է
Իտալիայի առաջիկա տարվա ընդհանուր ընտրությունների նախապատրաստական աշխատանքների նպատակով, այդ երկրի նախագահը հինգշաբթի գիշեր լուծարեց Իտալիայի խորհրդարանն ու սենատը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սերջիո Մաթթառելլան այդ մասին պաշտոնապես հայտարարեց այն բանից հետո, երբ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենթիլոնին նրա հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց կառավարության աշխատանքն ավարտվելու մասին:
Իտալիայի վարչապետի գրասենյակը մի հայտարարություն տարածելով նշել է, որ այդ երկրի խորհրդարանի ու սենատի ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի մարտի 4-ին:
Իտալիայի սահմանադրության համաձայն, այդ երկրի ընտրությունները պիտի կազմակերպվեն երկու խորհրդարանների լուծարումից առնվազն 45 և առավելագույնը 75 օր հետո: