Բուլղարիան դարձել է ԵՄ խորհրդի նախագահ
Բուլղարիան տարեսկզբից դարձել է ԵՄ խորհրդի ռոտացիոն նախագահ։ Առաջիկա կես տարում երկրում կանցկացվեն 300 պաշտոնական միջոցառումներ։
«Մեր նախագահության շրջանակում Բուլղարիայում կանցկացվեն 300 հանդիպումներ և փորձագիտական բարձր մակարդակով 1500 հանդիպումներ Ստրասբուրգում և Բրյուսելում։ Մենք սպասում ենք, որ այդ 6 ամիսներին երկիր կայցելի մոտ 25 հազար հյուր»,-ասել է ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահության նախարար Լիլյանա Պավլովան։
Նա նշել է, որ Բուլղաիային վերապահված է համակարգողի դեր։ Մասնավորապես, երկիրը հանդես կգա միջնորդի դերով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցություններում։
Բացի այդ, Սոֆիան կզբաղվի միգրացիոն քաղաքականության մշակմամբ և երկարաժամկետ ֆինանսական համաձայնագրի նախապատրաստմամբ։
Պավլովան նշել է, որ Բուլղարիան ծրագրում է բարձրացնել հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցը։ Երկրի իշխանություններն այդ հարցը համարում են առաջնահերթ։ «Այդ հարցը կքննարկվի տարբեր ձևաչափերով՝ գտնելու լավագույն լուծում»,-եզրափակել է Պավլովան։
1in.am