Մոգերինին կարևորել է 2018թ. Վեցյակի և Իրանի կողմից ՀԳՀԾ-ի գործադրումը
https://parstoday.ir/hy/news/world-i80357-Մոգերինին_կարևորել_է_2018թ._Վեցյակի_և_Իրանի_կողմից_ՀԳՀԾ_ի_գործադրումը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է. «Իրանի հետ միջուկային համաձայնությունը Դոնալդ Թրամփի կողմից կրկին չհաստատվելու պատճառով, դժվար պահեր առաջացան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2018 13:57 Asia/Tehran
  • Մոգերինին կարևորել է 2018թ. Վեցյակի և Իրանի կողմից  ՀԳՀԾ-ի գործադրումը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է. «Իրանի հետ միջուկային համաձայնությունը Դոնալդ Թրամփի կողմից կրկին չհաստատվելու պատճառով, դժվար պահեր առաջացան»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, իր սեփական կայքում հրապարակած 2017թ. տարեկան զեկույցում, Ֆեդերիկա Մոգերինին կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը շեշտելով, որ ԵՄ-ը շարունակելու է իր ջանքերը՝ Իրանի և Վեցյակի կողմից ՀԳՀԾ-ի ամբողջական գործադրման հարցով»:

Մոգերինին հավելել է.«Մենք բազմիցս շեշտել ենք, որ Իրանը գործադրում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտականությունները, ինչը 9 անգամ հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից»:

Մոգերինին շեշտել է, որ Եվրոպան որպես բազմակողմանի և վստահելի ուժ, ջանքեր է գործադրելու, որ համաձայնության բոլոր կողմերը գործադրեն միջուկային համաձայնությունը: