Նավթի համաշխարհային գները ռեկորդային աճից հետո սկսել են կտրուկ նվազել
https://parstoday.ir/hy/news/world-i80369-Նավթի_համաշխարհային_գները_ռեկորդային_աճից_հետո_սկսել_են_կտրուկ_նվազել
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի կտրուկ նվազել են, երբ առավոտյան ամփոփվել են 2015-ի կեսերից ի վեր գրանցված առավելագույն արժեքները: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով աճուրդի արդյունքները, նավթի գնաճը պայմանավորված է Իրանում տիրող իրավիճակի շուրջ բարձրացած մտահոգությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 02, 2018 18:06 Asia/Tehran
  • Նավթի համաշխարհային գները ռեկորդային աճից հետո սկսել են կտրուկ նվազել

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի կտրուկ նվազել են, երբ առավոտյան ամփոփվել են 2015-ի կեսերից ի վեր գրանցված առավելագույն արժեքները: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով աճուրդի արդյունքները, նավթի գնաճը պայմանավորված է Իրանում տիրող իրավիճակի շուրջ բարձրացած մտահոգությամբ:

Երևանյան ժամանակով ժամը 14:40-ի դրությամբ՝ հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսների արժեքը նվազել է 0.21 տոկոսով՝ հասնելով 66.72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այսօր առավոտյան Brent-ի նավթի արժեքը 2015-ի մայիսից ի վեր առաջին անգամ հասել էր 67.29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.13 տոկոսով՝ հասնելով 60.34 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Երկու ապրանքանիշն էլ 2014-ից ի վեր առաջին անգամ տարին սկսել են 60 դոլարից բարձր արժեքով:

«Սև ոսկու» գնաճին նպաստող հիմնական գործոնը նոր տարվա առաջին աշխատանքային օրվա սկզբում խոշոր նավթ արդյունահանող և նավթահումք արտահանող երկրում՝ Իրանում տիրող անկարգություններն են:

Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Մաշհադում, Սպահանում և Ռեշտեում, դեկտեմբերի 28-ից ի վեր հակակառավարական ցույցեր են ընթանում: Բախումների հետևանքով 20 մարդ է մահացել: Երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ցույցերը պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաև այլ երկրների կողմից հրահրումներով:

tert.am/