Թուրքիայի պառլամենտի մի կին պատգամավոր դատապարտվել է 21 ամիս ազատազրկման
Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ և այդ երկրի պառլամենտում Շիրնաք քաղաքի պատգամավորը դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը Շիրնաքի դատարանը Ռեջեբ Թայիբ Էրդողանին անարգելու մեղադրանքով 21 ամսյա ազատազրկման է դատապարտել Լեյլա Բիրլիքին:
2016թ. հուլիսի հեղաշրջումից հետո պաշտոնական Անկարան չեղարկեց պառլամենտի պատգամավորների անձեռնմխելության օրենքը, ինչից հետո բազմաթիվ պատգամավորներ կանչվել են դատական կենտրոններ, սակայն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները չէին ներկայացել դատական կենտրոններ:
Այդ բանից հետո, 2016թ. նոյեմբերի սկզբին ձերբակալվեցին Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարներ Սալահեդդին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուսքեքդաղը ու կուսակցության 9 պատգամավորներ: Նրանք այժմ գտնվում են կալանավայրում: