Մեկ-երկու օրվա ընթացքում իրավիճակն Իրանում կկայունանա. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i80609-Մեկ_երկու_օրվա_ընթացքում_իրավիճակն_Իրանում_կկայունանա._Էրդողան
Հունվարի 4-ին այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը: Էրդողանը նշել է, որ այդ մասին իրեն վստահեցրել է իր կոլեգան՝ Հասան Ռոհանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2018 16:04 Asia/Tehran
  • Մեկ-երկու օրվա ընթացքում իրավիճակն Իրանում կկայունանա. Էրդողան

Հունվարի 4-ին այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը: Էրդողանը նշել է, որ այդ մասին իրեն վստահեցրել է իր կոլեգան՝ Հասան Ռոհանին:

Նա նաև հավելել է, որ օտարերկրյա քաղաքացիներն Իրանում կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ հանդես են եկել որպես պրովոկատորներ:

«Ես հեռախոսով խոսել եմ պարոն Ռոհանիի հետ: Իրավիճակը կկայունանա մեկ-երկու օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով անհանգստանալու կարիք չկա: Նա ինձ այդպես է ասել»,- ընդգծել է Էրդողանը:

Վերջինս նաև հայտարարել է, որ ընթացող պրոցեսներն Իրանի ներքին գործերն են, և օտարերկրացիները չպետք է խառնվեն այլ երկրի ներքին հարցերին:

Մի շարք երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, հայտնեցին իրենց աջակցությունն իրանցի ցուցարարներին: