Մակրոն. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը հնարավոր չէ
Ուրբաթ օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ Փարիզում կայացած մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է. «Թուրքիայի վերջին զարգացումները ԵՄ-ին այդ երկրի անդամակցության բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չեն թույլատրում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էմանուել Մակրոնը նշել է. «Թուրքիայում ձերբակալություններն ու մարդու իրավունքների ոտնահարումը շարունակվելու դեպքում, ԵՄ-ին Անկարայի անդամակցությունը հնարավոր չի լինելու»:
Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Թուրքիայի հետ «ոչ թե ինտեգրման գործընթացի, այլ, միգուցե, գործընկերության կամ փոխգործակցության» առաջարկությամբ։
Մամուլի ասուլիսի ժամանակ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հոգնել է ԵՄ-ի անդամակցությանն սպասելուց: «Չի կարելի աղերսել այս միության անդամակցության համար». ասել է նա:
ԵՄ-ն 2016 թվականին առկախեց Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
Եվրոպացի պաշտոնատարները վերջին տարիներին Թուրքիայում այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի բռնապետական քաղաքականությունների պատճառով, բազմիցս հայտարարել են ԵՄ-ին այդ երկրի անդամակցությանն իրենց հակառակությունը: