Ռուս պաշտոնյա.«ԱՄՆ-ն իրավունք չունի սպառնալ Իրանին»
https://parstoday.ir/hy/news/world-i80703-Ռուս_պաշտոնյա._ԱՄՆ_ն_իրավունք_չունի_սպառնալ_Իրանին
ՌԴ դաշնային խորհրդի անվտանգության ու պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալն ասել է.«ԱՄՆ-ն իրավունք չունի աշշխարհի կողմից սպառնալ Իրանին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2018 08:20 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյա.«ԱՄՆ-ն իրավունք չունի սպառնալ Իրանին»

ՌԴ դաշնային խորհրդի անվտանգության ու պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալն ասել է.«ԱՄՆ-ն իրավունք չունի աշշխարհի կողմից սպառնալ Իրանին»:

Վերջերս Իրանում տեղի ունեցած խռովությունների մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի կապակցությամբ ՌԴ դաշնային խորհրդի անվտանգության ու պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ֆրանց Կլինցևիչն ասել է.«Իրանը տարբեր է Իրաքից ու Լիբիայից»:

Նա ասել է.«Ով է ԱՄՆ-ին իրավունք տվել ՄԱԿ-ում խոսել բոլոր երկրների անունից և սպառնալ Իրանի նման անկախ երկրին»:

Նշելով, որ Իրանն ապակայունացնելու ջանքերը խիստ լարվածություն են առաջացնելու Միջին Արևելքում, Կլինցևիչն ասել է.«Իրանին օրինական ճանապարհից շեղելու համար, ԱՄՆ-ը պատրաստ է ՀԳՀԾ-ի միակողմանիորեն չեղարկմամբ սպառնալ ողջ աշխարհին»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է հարվածել Իրան-Ռուսաստան-Թուրքիա միասնությանը և ապագայում այս երեք երկրների եռանկյունին ԱՄՆ-ի քաղաքական հարձակումների գլխավոր թիրախն է լինելու: