Ադրբեջանը չի գնա իրավիճակի հերթական սրացմանը Ղարաբաղում․ ռազմական փորձագետ
https://parstoday.ir/hy/news/world-i80845-Ադրբեջանը_չի_գնա_իրավիճակի_հերթական_սրացմանը_Ղարաբաղում_ռազմական_փորձագետ
Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը կշարունակվի գործել, չնայած ժամանակավոր սրացումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2018 15:50 Asia/Tehran
  • Ադրբեջանը չի գնա իրավիճակի հերթական սրացմանը Ղարաբաղում․ ռազմական փորձագետ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը կշարունակվի գործել, չնայած ժամանակավոր սրացումներին:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը:

Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմի ընդհանուր պահպանմանը նպաստող գործոններից մեկը Ադրբեջանի ֆինանսական ռեսուրսների կտրուկ կրճատումն է: «Եվ եթե նախկինում Ադրբեջանը առանց խնդիրների սպառազինություն էր գնում, ապա այժմ դա մեծ խնդիր է նրա համար»,-բացատրել է Ցիգանոկը` հավելելով, որ Բաքվի կողմից  այնպիսի սադրանքները, ինչպիսին   2016 թվականի ապրիլին կազմակերպվածն էր,  մոտ ապագայում չի կրկնվի։

Փորձագետը կարծում է, որ Թուրքիան նույնպես շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նոր  սրացմամբ: Նրա կարծիքով՝ Անկարան աջակցում է Բաքվին, իսկ Մոսկվան, իր հերթին, աջակցում է Երեւանին: Ներկայումս Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատվել է մի դաշինք, որը Ցիգանոկը  բնորոշել է որպես ժամանակավոր: Այս հիմքով, ըստ փորձագետի, կարելի է վստահորեն ենթադրել, որ ոչ Կրեմլին, ոչ էլ Անկարային շահավետ չէ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը, քանի որ նրանք չեն ցանկանում փչացնել իրենց հարաբերությունները։ «Այս անգամ Թուրքիան պարզապես թույլ չի տա Ադրբեջանին նոր պատերազմ սկսել տարածաշրջանում»,-եզրափակել է Անատոլի Ցիգանոկը:

News.am