Շվեյցարացիները պահանջում են իսլամը պաշտոնական կրոններից մեկը ճանաչել
https://parstoday.ir/hy/news/world-i80855-Շվեյցարացիները_պահանջում_են_իսլամը_պաշտոնական_կրոններից_մեկը_ճանաչել
Շվեյցարիայի ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է, որ այդ երկրում իսլամը պաշտոնական կրոններից մեկը ճանաչվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2018 03:52 Asia/Tehran
  • Շվեյցարացիները պահանջում են իսլամը պաշտոնական կրոններից մեկը ճանաչել

Շվեյցարիայի ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է, որ այդ երկրում իսլամը պաշտոնական կրոններից մեկը ճանաչվի:


Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Շվեյցարիայում անցկացված վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, այդ երկրի ժողովրդի 76 տոկոսը հավատացած է, որ իսլամը պիտի այդ երկրում պաշտոնական կրոններից մեկը ճանաչվի:

Շվեյցարական «Զունթագ Ցայտունգ» և «Մաթին Դի Մանժե» օրաթերթերի պատվերով իրականացված սոցհարցման արդյունքները պարզել են, որ հարցվողների կեսը կողմ է իր երկրում իսլամը պաշտոնական կրոն ճանաչվելուն:

Սոցհարցման ընթացքում շվեյցարացի քաղաքացիների մի մասը դեմ է արտահայտվել դպրոցներում գլխաշոր կրելու արգելքին:

Սացհարցումը կազմակերպել է Marketagent հետազոտական հաստատությունը:

Սոցհարցմանը մասնակցել են  18-ից 75 տարեկան 1264 քաղաքացիներ: